ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՀՀ
Տեղեկատու հեռախոս՝ (+374312) 3-45-33
/
hy ru

Հյուպատոսական հաշվառում

Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս, կարող են հաշվառման կանգնել դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում:

Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկները հաշվառում են այն քաղաքացիներին, որոնք ժամանակավորապես գտնվում են կամ մշտական բնակվում են համապատասխան հյուպատոսական շրջանի տարածքում: ՌԴ քաղաքացու արտասահմանյան անձնագրում հյուպատոսական հաշվառման վերաբերյալ նշում, սկսած 2012թ. ապրիլից, չի կատարվում: Քաղաքացու պահանջով հյուպատոսական պաշտոնյա անձը անվճար տրամադրում է տեղեկանք հաշվառման կամ հաշվառումից դուրս գալու վերաբերյալ:

Ռուսաստանի քաղաքացու հաշվառումը հյուպատոսական բաժնում ինքնակամ է եւ կատարվում է իր ցանկությամբ, անկախ արտասահմանում գտնվելու նպատակից եւ ժամկետներից: Որեւէ սահմանափակումներ ռուսաստանցիներին հաշվառելու համար գործող օրենքով նախատեսված չէ: Հաշվառումը կամ հաշվառման բացակայությունը քաղաքացու համար որեւէ իրավական հետեւանքներ չեն կարող ունենալ:

Հյուպատոսական բաժնում Ռուսաստանի քաղաքացու տվյալների ֆիքսվում են, որոնք ըստ համապատասխան օրենքի կարող են օգտագործվել քաղաքացու իրավունքների, շահերի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար: Հատկապես օտար երկրում որեւէ արտակարգ դրության դեպքում՝ քաղաքացու գտնվելու մասին տեղեկություններ, նրա կամ ազգականների հետ հրատապ կապնվելու անհրաժեշտության դեպքում այդ տվյալները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ:

Հաշվառման տվյալները օգտագործվում են նաեւ արտասահմանում գտնվող ընտրողների եւ հանրաքվեների մասնակիցների ցուցակները կազմելիս: Հյուպատոսական հաշվառման մասին դիմումը քաղաքացին անձամբ ներկայացնում է գլխավոր հյուպատոսարան փոստով կամ ֆաքսով:

Դիմումը կարող է նաեւ կազմել, օգտվելով էլեկտրոնային ձեւից, որը տեղադրված է www.kdmid.ru («Ռուսաստանի քաղաքացիների հաշվառում» բաժնում): Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու կարգը

Քաղաքացին դուրս է գալիս հաշվառումից, երբ ավարտվում է հյուպատոսական շրջանում նրա ժամանակավորապես գտնվելու կամ բնակվելու ժամանակահատվածը: Ռուսաստանի քաղաքացիության դադարեցման, մահվան դեպքերում, ինչպես նաեւ դատական կարգով անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում:

Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու դիմումը կազմվում է, նշելով դիմողի ազգանուն, անուն, հայրանունը, ծննդյան տարեթիվը եւ վայրը, արտասահմանյան անձնագրի համարը, երբ եւ ում կողմից է տրված եւ հյուպատոսական հաշվառումից դուրս գալու պատճառը: Դիմումի մեջ պետք է նաեւ նշել ներկայացման տարեթիվը եւ ստորագրել:

Հաշվառման դեպքում հյուպատոսական գանձում չի կատարվում:


Հյուպատոսական հաշվառման համար անրհաժեշտ փաստաթղթեր