ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՀՀ
Տեղեկատու հեռախոս՝ (+374312) 3-45-33
/
hy ru
16 сентября / 2015

Հիշատակի միջոցառում ' նվիրված "Պատվո բլուր" հուշահամալիրի վերականգնման 5-րդ տարեդարձին»

2015 թ. սեպտեմբեր 16-ին Գյումրիում տեղի է ունեցել հուշ-միջոցառում, նվիրված «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնման 5-րդ տարեդարձի կապակցությամբ : Հուշարձանը կանգնեցվել է ի պատիվ 240 ռուս սպաների, որոնք մահացել են ռուս-թուրքական պատերազմներու ստացած վերքերից: Ռուսաստանի դեսպանատան նախաձեռնությամբ հուշահամալիրը վերականգնվեց եւ կրկին բացվել է 2010 թ. օգոստոսին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների կողմից:

Միջոցառմանը ներկա եին Ռուսաստանի դեսպան Ի.Կ.Վոլինկինը, Շիրակի մարզպետ Ֆ.Խ.Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետՍ.Մ.Բալասանըանը, Ռուսաստանի Գլխավոր հյուպատոս Եբ.Ի.Կոնիշեվը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ նորանշանակ ղեկավար Ա.Դ.Միխեեվը, 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները, հայրենակիցներ, տեղի բնակիչները եւ հոգեւորականներ:

Իր ելույթում Ի.Կ.Վոլինկինը կարեւորել է «Պատվո բլուրը» է ոչ միայն որպես երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր պատմության խորհրդանիշ, այլեւ որպես սրբատեղի ի հիշատակ այն մարդկանց, ովքեր մահացել են իրենց երկրի համար պայքարում:

Ֆ.Խ.Ցոլակյանը իր խոսքում նշել է, որ հուշահամալիրը դարձել այցելավայր ոչ միայն գյումրեցիների, այլ նաեւ քաղաքի հյուրերի համար եւ վկայում է երկու երկրների միջեվ եղբայրական հարաբերությունների մասին:

Պատվիրակության անդամներն այցելել են Հրեշտակապետ Միխաիլի մատուռը է զբոսնել «Պատվո բլուրի» տարածքում եւ այցելել են 102-րդ ռազնաբազա եւ Լենինականյան սահմանային ջոկատ: