ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՀՀ
Տեղեկատու հեռախոս՝ (+374312) 3-45-33
/
hy ru
21 августа / 2015

2015 թվականի օգոստոսի 21-ին Հայաստանի կազակների միության նախաձեռնությամբ խաչքար տեղադրվեց:

2015 թ. օգոստոսի 21-ին Հայաստանի կազակների միության նախաձեռնությամբ խաչքար տեղադրվեց Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտ` Փամբակի ճակատամարտի զինվորների հուշարձանի կողքին: Այստեղ թաղված են 114 ռուս զինվորներ եւ 60 հայ կամավորներ, ովքեր հերոսաբար զոհվեցին 1804 թ. պարսկական բանակի հետ մարտում:

Խաչքարի բացմանը մասնակցեցին Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոս Եվ.Կոնիշեւը, Ռուսաստանի Դեսպանատան խորհրդական Օ.Շապովալովը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո-ի աշխատակիցները, հայ զինծառայողներ եւ 102-րդ ռազմական բազայի անդամները, կազակական միությունների անդամները, հայրենակիցներ կազմակերպությունները եւ Լոռու մարզի հասարակությունը: