ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՀՀ
Տեղեկատու հեռախոս՝ (+374312) 3-45-33
/
hy ru

Հյուպատոսական շրջանի մասին

Հյուպատոսական շրջանի մասին

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոսարանի հյուպատոսական շրջան են մտնում Շիրակի և Լոռու մարզերը:

 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ  ընդգրկում է Հայաստանի հյուսիս-արեւմուտքը, սահմանակից է միաժամանակ Հայաստանի երկու հարևան երկրների հետ՝Վրաստանի և Թուրքիայի: Թուրքիայի հետ սահմանի երկարությունն է 117 կմ, Վրաստանի հետ՝ 48 կմ: Մարզի բնակչության թիվը մոտավորապես 282.000 մարդ: Մարզի մակերեսն է 2681 ք.կմ: Համեմատած այլ մարզերի հետ Շիրակի մարզի տարածքը մի քիչ ավելի բարձր է, և որոշ կետերում  բարձրությունը հասնում է 1800-2200 մ, ուստի մարզում կլիման շատ ավելի սառն է: Ձմռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ -46 C, բայց չնայած դրան, Շիրակում շատ արեւոտ է ու պարզ: Իսկ բնական լանդշաֆտում գերակշռում են լեռնային տափաստանները եւ ալպյան մարգագետինները: Շիրակի միակ խոշոր գետն Ախուրյանն է, որը սահմանային է Թուրքիայի հետ եւ հոսում է Արափի լճից: Ախուրյան գետի վրա է կառուցված Հայաստանում ամենախոշոր Ախուրյանի ջրամբարը: 


Մարզի կազմում են Արթիկի, Ախուրյանի, Անիի, Ամասիայի եւ Աշոցքի շրջանները, երեք քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ եւ 128 գյուղական բնակավայր:


Տարածաշրջանում է գտնվում Հայաստանում ամենաբարձր սարը՝  Արագած լեռը: Այն միայնակ, հանգած հրաբուխ է, նրա խառնարանը դարցել է սառցադաշտային (խորությունը 400 մ), առաջացել է չորս գագաթ՝ Հյուսիսային - 4090 մ, Արեւմտյան - 4080 մ, Արեւելյան - 3916 մ եւ Հարավային - 3879 մ: Արագած լեռան հետ կապված է մի լեգենդ, որի համաձայն Գրիգոր Լուսավորիչը բարձրանում էր լեռան գագաթ աղոթելու, եւ գիշերը նրան լույս էր տալիս երկնքից կախված մի անմար ճրագ: Լեգենդն ասում է, որ նույնիսկ հիմա էլ այդ ճրագը լույս է տալիս գիշերը, բայց ոչ բոլորն են տեսնում այն: Արագած լեռը հայտնի է նաեւ իր գեղատեսիլ Քարի լճով: Այն գտնվում է ծովի մակարդակից 3250 մ բարձրության վրա եւ ունի 1150 մ մակերես: Բյուրական գյուղից ձգվում է ճանապարհ դեպի հյուսիս-արեւմուտք՝ բարձրավանդակային Քարի լճի ափ: Լճի արեւելյան ափին է գտնվում օդերեւութաբանական կայանը:


Լեռներ, գետեր, լճեր եւ լավային լեռնազահգվածներ, կանաչ հարթավայրեր, մաքուր եւ առողջարար լեռնային օդ՝ այս ամենը տալիս է հատուկ եւ անկրկնելի երանգ տարածաշրջանին, ինչը, ցավոք, քիչ է հայտնի զբոսաշրջիկներին, չնայաց որ այս շրջանը հարուստ է ոչ միայն իր հինավուրց պատմությամբ եւ բնական գեղեցկությամբ, այլ նաեւ պատմական հուշարձաններով:


Շիրակի մարզը իր անունը ժառանգել է Շիրակի Գավառի Այրարատյան թագավորության ժամանակներից: Համաձայն հայոց պատմիչ Մովսես Խորենացուն (V դար), Հայկ Նահապետի թոռը՝ Արամայիսը ուղարկեց իր բազմազավակ որդուն՝ շատակեր Շարային ամբողջ ընտանիքով եւ տնտեսությամբ մոտակա պարարտ սեւահող դաշտ:. Այն գտնվում էր Արագած լեռան հյուսիսային փեշերին ու առատ էր հոսող ջրերով: Այս բերքատու հողը անվանեցին Շիրակ:


Մարզի տարածքում հանդիպում են ուրարտական սեպագրեր, բերդերի եւ ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր ու այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ՝ Թուրքիայի տարածքում ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ երեւում են Անիի ավերակները, որը Բագրատունիների օրոք Հայաստանի մայրաքաղաքն էր: Ախուրյան գետի ձախ ափին գտնվում է Մարմաշեն վանական համալիրը (988-1025թթ): Մյուս հայտնի վանքը՝ Հառիճը (VI-XIIդդ) կառուցվել է տարբեր երանգի խոշոր քարերով: Դարերով Հառիճը հանդիսացել է հայ կաթողիկոսների ամառային նստատեղի: Թոփառլի տեղանքում գտնվում է Ծակ քարը, համաձայն լեգենդի, ով որ անցնի այդ քարի անցքով, կհասնի հավերժական երջանկության: Շիրակի մարզում է գտնվում Արթիկի տուֆի հանքը: Այն հանդիսանում է հրաբխային տուֆի ամենամեծ հանքավայրերից:



ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ գտնվում է Հայաստանի հյուսիս-արեւելքում եւ սահմանակից է Վրաստանի հետ: Մարզը հայտնի է իր մեղմ կլիմայով՝ Լոռի-Փամբակ լեռնաշխթան կանխում է հյուսիսային սառը քամիների ներթափանցումը: Լոռին առատ է գետերով՝ Փամբակը, Ձորագետը, Դեբետը, Աղստեւը հատում են այս գեղատեսիլ վայրը, որը առատ է նաեւ բերքատու hողով, լճերով եւ հանքային ջրերով: Գետնի հովիտներում աճում են մշտադալար ծառեր եւ թփեր, իսկ լեռնաշղթաների լանջերը ծածկված են ալպիան բուսականությամբ: Այստեղ դուք կգտնեք հրաշք անտառներ բազմազան վայրի մրգատու ծառերով: Լոռու համար բնորոշ է լեռնաշղթաների աստիճանաձեւ լանջերը, խորը կիրճերը: Այստեղ է գտնվում Պուշկինյան լեռնանցքը, որտեղ 1828 թ. Էրզրում տանող ճանապարհին Ալեքսանդր Պուշկինը տեսավ, թե ինչպես էին Թիֆլիս տեղափոխում Պարսկաստանում սպանված Ալեքսանդր Գրիբոյեդովի մարմինը:


Լոռու մարզը բնակեցված է հնագույն ժամանակներից: 861 թ. Բագրատունիների օրոք Լոռու մարզի տարածքը մտել է Հայաստանի կազմ: Հետագայում ճորտատիրական մասնատվածությունը հանգեցրեց 978 թ. Տաշիր-Ձորագետ թագավորության կազմավորմանը: Բագրատունիները մնացին որպես կառավարող դինաստիա: 979 թ. Սմբատ II թագավորի եղբայրը՝ Գուրգեն I-ը ստացավ թագավորական գահը, հիմնելով Բագրատունիների Տաշիր-Ձորագետ գիծը: Տաշիր-Ձորագետ թագավորության տարածքը ընդգրկում էր Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները: Թագավորությունը գոյատեւեց մինչեւ 1118 թ: Հետագայում այն զավթվեց թուրք-սելջուկների կողմից: 1280 թ. Լոռին գրավեցին մոնղոլները:


1918 թ. դեկտեմբերին թուրքական զավթիչներին Բորչալի (որի հարավային եւ կենտրոնական մասը հիմա Լոռիում է) եւ Ախրքալակի շրջաններից դուրս բերելուց հետո տարածք մտան հայկական եւ վրացական զորքերը: Երկշաբաթյա զինվորական բախման հետեւանքում կնքվեց համաձայնագիր, որով Բորչալի շրջանի հյուսիսային մասը անցավ Վրաստանին, հարավայինը՝ Հայաստանին, իսկ կենտրոնական մասը (Ալավերդու շրջակայքը) դարձավ չեզոք գոտի: Հետագայում չեզոք գոտու տարածքը փոխանցվեց Հայաստանին: 


Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է եւ մեծությամբ Հայաստանում երրորդ քաղաքն է՝ Երեւանից եւ Գյումրիից հետո: Այն գտնվում է յուրահատուկ վայրում՝ Բազում եւ Փամբակ լեռնաշղթաների խոռոչում: Այստեղ իրար են հատվում երեք գետ՝ Փամբակը, Թանձուտը եւ Վանաձորագետը: Դեռ XX դ. սկզբում Վանաձորը ոչ մեծ բնակավայր էր: Այն քաղաք է դարձել 1930 թ., իսկ 1935 թ. Կիրովի մահից հետո քաղաքը վերանվանվեց Կիրովականի: Սկսած 1950 թ. այն բուռն զարգանում է: Իր ներկա անվանումը ստացել է 1993 թ: Այժմ Վանաձորը հանդիսանում է խոշոր արդյունաբերական, կրթական, գիտական, առողջապահական եւ մշակութային կենտրոն: Հարմար աշխարհագրական դիրքը եւ հանքային ջրերի առատությունը քաղաքը դարձրել են հանգստավայր: Քաղաքը նաեւ ճանապարհային եւ երկաթուղային կարեւոր հանգույց է: Մյուս քաղաքներն են՝ Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Շամլուգ, Ախթալա:


Լոռու մարզում են գտնվում բյուզանդական վանական ճարտարապետական եզակի նմուշները՝ Հախպատի եւ Սանահինի վանքերը, որոնք կառուցվել են X դ. եւ համարվում էին խոշորագույն գիտական կենտրոններ: Երկու վանքերն էլ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈՅԻ Համաշխարհային Ժառանգություն ցուցակում: