ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՀՀ
Տեղեկատու հեռախոս՝ (+374312) 3-45-33
/
hy ru

Հյուպատոսության Մասին

Գլխավոր հյուպատոսարանի պատմությունը

Գյումրիում (Հայաստանի Հանրապետություն) Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոսարանի բացման մասին որոշում ընդունվեց 2001 թ. Ռուսաստանի կառավարության կողմից:

2002 թ. հունվարի 28-ին նախնական պայմանավորվածությունից հետո կայացավ Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանի բացումը: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարարը, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը: Հրավիրվածների թվում էին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը եւ Գյումրու քաղաքապետը, ինչպես նաեւ 102-րդ ռուսական ռազմաբազայի եւ Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության Լենինականի սահմանապահ ջոկատի հրամանատարները:

«Գլխավոր հյուպատոսարանի բացումը վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները անցնում են հաջորդ փուլ», - Գլխավոր հյուպատոսարանի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Ըստ նրա, կարեւոր է, որ Գլխավոր հյուպատոսարանը բացվել է Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, որը դարեր շարունակ հանդիսանում է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Հայաստանի շահերի պաշտպանության եւ անվտանգության ֆորպոստ»:

Հայաստանում Ռուսաստանի առաջին Գլխավոր հյուպատոս նշանակվեց դիվանագետը Պյոտր Սուլիմկոն:

2012 թ. Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանը տոնեց իր 10-ամյակը գերազանց ցուցանիշներով ինչպես Ռուսաստանի քաղաքացիների հետ աշխատանքում, այնպես էլ արտասահմանում ապրող հայրենակիցների հետ: