ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՀՀ
Տեղեկատու հեռախոս՝ (+374312) 3-45-33
/
hy ru

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար

ՀՀքաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնությունմուտք գործելիսԻնչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:

Այն անձինքովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7-օրյա ժամկետում հաշվառվելու փոխարեն հաշվառվել են ավելի ուշկամ 90 օրից ավել են գտնվել ՌԴ-ում և այլն), կամ էլ կատարել են 2 և  ավելի վարչական իրավախախտում:

Ընդ  որումանձի կողմից կատարված խախտման փաստն ի հայտ է գալիս Ռուսաստանի տարածքից դուրս գալիս:

ՌԴ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներին տրվում են միգրացիոն քարտերԱնհրաժեշտ է լրացնել միգրացիոն քարտի երկու բաժինները «А» և «В»: Եթե դուք մուտք եք գործում ՌԴ աշխատելու նպատակովապա քարտի «մուտքի նպատակը (цель вьезда) մասում անհրաժեշտ է ընդգծել աշխատել (работать) բառըհակառակ պարագայում Դուք  աշխատելու իրավունք չեք ստանաՌԴ սահմանը հատելիս միգրացիոն քարտի «В» մասը վերադարձվում է Ձեզորը պետք է պահել մինչև ՌԴ  տարածքից դուրս գալըՔարտի այդ մասի վնասվելու կամ կորստյան դեպքում Դուք պարտավոր եք 3 օրվա ընթացքում այդ մասին հայտնել ФМС-ի Ձեր գտնվելու վայրի մոտակա տարածքային մարմնինքարտի կրկնօրինակը ստանալու համար:

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքումանկախ այցելության նպատակից և տևողությունիցանհրաժեշտ է հաշվառվել ФМС-ի Ձեր գտնվելու վայրի տարածքային մարմնումՄիգրացիոն հաշվառման կանգնած լինելու փաստը հաստատվում է ՏեղեկացմանУведомленияթերթիկի կտրված մասի առկայությամբորի վրա համապատասխան նշում կա:

Եթե Դուք մուտք եք գործել ՌԴ հարազատներին  այցելությանզբոսաշրջության և այլ նպատակներովապա 2014թհունվարի 1-ից սկսած կարող եք ՌԴ-ում գտնվել   գումարային առումով 90 օրյուրաքանչյուր 180 օրվա ընթացքումԱյլ կերպ ասած՝ 89-րդ օրը Դուք պարտավոր  եք լքել Ռուսաստանի տարածքը և կարող եք այնտեղ  վերադառնալ միայն 90 օր հետոԱյս կարգը խախտելու համար նախատեսվում է ՌԴ մուտք գործելու արգելք 3  տարի ժամկետով:

Եթե Դուք մուտք եք գործել ՌԴ աշխատելու նպատակով  ապա պետք է ձեռք բերեք աշխատանքի թույլտվություն  կամ հավաստագիր (патент): Այս դեպքում Դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով ՌԴ-ում գտնվել 3 ամսից ավելի երկարմինչև 1 տարի  ժամկետովԱշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ФМС -ի Ձեր միգրացիոն հաշվառման վայրի տարածքային մարմինԱշխատանքի  թույլտվության տրամադրման դիմումի հետ միասին Դուք  պարտավոր եք ներկայացնել բժշկական տեղեկանք այն  մասին որ չեք տառապում թմրամոլությամբ և շրջապատի  համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՌԴ կառավարությունը), ինչպես նաև  հավաստագիր ՄԻԱՎ վարակի բացակայության մասինԱյն բժշկական հաստատությունների մասինորոնք տրամադրում են նման տեղեկանքներ Ձեզ կիրազեկեն ФМС–ի տարածքային  ստորաբաժանումումԻսկ патент ստանալու համար (որի  դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանքնույնպես անհրաժեշտ է դիմել ФМС–ի տարածքային ստորաբաժանում:

Նշված կարգը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց  վրաումնշված 90 օրյա ժամկետը լրանալու օրը տրամադրվել է ժամանակավոր բնակության  թույլտվությունկամ կացության կարգավիճակկամ  ընդունվել են ժամանկավոր բնակության թույլտըվության տրամադրման վերաբերյալ նրանց դիմումն ու այլ փաստաթղթերը:

Այս կարգից կարող են խուսափել նաև բարձր  որակավորում ունեցող մասնագետներըՌԴ-ում հավատարմագրված լրագրողներըՌԴ կրթական հաստատություններում սովորող ուսանողները և ՌԴ առողջապահական հիմնարկներում բուժում անցնող օտարեկրյա քաղաքացիներըպայմանովոր նրանք ունեն իրենց կացությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր

Կայք- էջ`www.fms.gov.ru ընտրել`Обращения гражданայնուհետևЭлектронная форма приема обращений (Интернет-приемная) հղումը`http://www.fms.gov.ru/treatment/form/կամ փոստային եղանակով նամակ ուղարկելով 107078, г. Москва, Боярский пер., д. 4.հասցեով: